Հայտնի են դարձել International Champions Cup մրցաշարի բոլոր մասնակից ակումբների անունները:

Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն' ԱՄՆ-ում:

Մրցաշարին կմասնակցեն «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Ռոման», «Ինտերը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Օլիմպիակոսը» և «Ռեալը»:

Թիմերը կբաժանվեն երկու խմբի և յուրաքանչյուրը կանցկացնի երեքական խաղ: Իրենց խմբերում հաղթողները կհանդիպեն եզրափակիչ խաղում, որը տեղի կունենա Մայամիի «Սան Լայֆ» մարզադաշտում՝ օգոստոսի 4-ին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: