«Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, անգլիական ակումբն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին կառաջարկի 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում լքել մադրիդյան թիմը:

Հիշեցնենք, որ Ռամոսն «Արքայական ակումբ» է տեղափոխվել «Սևիլիայից»: Այդ ժամանակ անդալուզյան ակումբը ֆուտբոլիստի դիմաց ստացել է 27 մլն եվրո: