«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեին:
A Bola-ի տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի չեմպիոնները 31-ամյա ֆուտբոլիստի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ են վճարել 10 մլն եվրո:
Հավանաբար, մադրիդյան կողմը չի հրաժարվի առաջարկից, քանի որ Պեպեին կարող է փոխարինել Վարանը:
Նշենք, որ Պեպեի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է 2016թ-ի հունիսին: