«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական առաջարկ է պատրաստվում անել «Բարսելոնային»' Լիոնել Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ:

Անգլիական ակումբը պատրաստ է 200 մլն եվրո առաջարկել: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը:

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը' տարեկան առաջարկելով 25մլն եվրո աշխատավարձ:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն' մանչեսթերյան ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի' Խորխե Մեսսիի հետ: