armsport.am«Ֆլումինենսեի» հարձակվող Ֆրեդի ծառայություններով հետաքրքրված են անգլիական 2 ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին» եւ «Տոտենհեմը»: Այս մասին հայտնում է Dauly Star-ը եւ հավելում, որ բրազիլական ակումբը դեմ չէ ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելուն:

Transfermarkt.de-ի տվյալով, 30-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 7 մլն եվրո:

Ավելի վաղ տեղեկություն կա, որ Ֆրեդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ մի քանի իտալական ակումբներ: