«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և  «Լիվերպուլը» հետաքրքրված են  «Պորտու»-ի կիսապաշտպան Դանիլու Պերեյրայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն: Երկու թիմերի ներկայացուցիչներն էլ ֆուտբոլիստի խաղին հետևելու համար ներկա են եղել «Պորտու»-ի վերջին խաղին:

Դանիլուն պորտուգալական թիմի կազմում հանդես է գալիս 2015թ.-ից, որտեղ տեղափոխվել է «Մարիտիմու»-ից:

Ընթացիկ մրցաշրջանում  պորտուգալացին  մասնակցել է 20 խաղի և հեղինակել 2 գոլ: