Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավարտվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրումների վերջնաժամկետը, իսկ հոկտեմբերի 6-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում վերջնական կպայքարեն 14 թեկնածու, որոնցից 2-ը «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն են, իսկ 12-ը՝ անկուսակցական:
Սակայն, ամենահետաքրքրականն այն է, որ Էջմիածին քաղաքի ընտրություններում իրար դեմ պայքարողների թվում է նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը, ով նաև Մանվել և Կարեն Գրիգորյանների մտերիմն է:
Ի դեպ՝ ներկայիս ԺՊ Դիանա Գասպարյանն իր պաշտոնավարման սկզբում հրաժարվեց աշխատել Վազրիկ Գրիգորյանի հետ հենց Գրիգորյանների ընտանիքի հետ կապի պատճառով: Այս մասին նաև հայտարարել է Դիանա Գասպարյանն՝ իր հարցազրույցներից մեկի ժամանակ:
Ներկայացնում ենք ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուներին.
Առաքելյան Վարդան Ֆելիքսի՝ «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական:
Բաղրամյան Գագիկ Վարդանի՝ ԱՁ Գագիկ Բաղրամյան, անկուսակցական:
Գասպարյան Դիանա Մնացականի՝ քաղաքի ղեկավարի պաշտոնակատար, «ՔՊ» կուսակցություն:
Գրիգորյան Վազրիկ Սարգսի՝ «Վասպուրական-238»-ի ՍՊԸ գլխավոր խորհրդական, անկուսակցական:
Դավթյան Սամվել Մարտունի՝ ԱՁ Սամվել Դավթյան Արմավիր, անկուսակցական:
Թադևոսյան Վահագն Սամվելի՝ Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական, անկուսակցական:
Թոփալյան Սուրեն Տիգրանի՝ Էջմիածնի Քաղաքապետարանում բաժնի պետ, անկուսակցական:
Մարգարյան Սուսաննա Համլետի՝ ՀՀ. Ազգային Ժողովի, Ֆինանսական վարչությունում՝ ֆինանսիստ, անկուսակցական:
Մովսիսյան Վահե Սուրենի՝ Յունիբանկի՝ Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, անկուսակցական:
Մուրադյան Սամվել Սիմոնի՝ անկուսակցական:
Մուրադյան Սուրեն Ալբերտի՝ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, անկուսակցական:
Նավասարդյան Ժորժիկ Հովսեփի՝ փաստաբան, անկուսակցական:
Սարգսյան Սերգեյ Սամվելի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:
Ստեփանյան Կարեն Աշոտի՝ իրավաբան՝ ՀՀ փաստաբանների պալատ, անկուսակցական: