«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է կնքել դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ. տեղեկացնում է SportMediaset-ը:
24-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2016թվականը, իսկ նոր պայմանագիրը կգործի մինչև 2020թ.:
Ակնկալվում է, որ Դե Խեան այժմ կստանա շաբաթական £140:
Նշենք, որ իսպանացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 խաղի և բաց թողել 21 գոլ: