Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: 45-ամյա մասնագետի և մարզչի միջև կնքվել է երեք տարվա պայմանագիր:
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, իսպանացի մասնագետը Մանչեսթերում կստանա տարեկան 20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան Մյունխենի «Բավարիայում» աշխատում է 2013թ-ից: