Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իր թիմի կրած պարտությանը, նշել է, որ իրենք արժանի չէին պարտության:
Հիշեցնենք, որ մյունխենցիները 2:3 հաշվով զիջել են «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպման 20-րդ րոպեին Գվարդիոլայի թիմում դաշտից հեռացվեց Բենատիան:
«Այո, մենք զիջեցինք «Մանչեսթեր Սիթիին»: Բայց ես հպարտ եմ իմ թիմով: Մենք արժանապատորեն խաղացինք՝ չնայած ֆուտբոլիստների թվով զիջում էինք մրցակցին: Ապրեն տղաները: Մենք արժանի չէինք պարտության»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: