«Եթե հեղափոխությունից հետո շատ բաներ փոխված լինեին՝ մենք այսօր չէինք հավաքվի, և դա ինձ համար ավելի ուրախալի կլիներ: Բայց քանի որ խնդիրները կան, պետք է գնալ լուծման ճանապարհով»,- «Սոցիալական շարժման» 2-րդ համաժողովում ելույթով հանդես եկավ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա անդրադարձավ անընհատ կրկնվող հարցին' շարժումն ունի քաղաքական օրակարգ: «Շարժումը քաղաքական օրակարգ չունի, վստահեցնում եմ : Քաղաքական օրակարգ չունենալով' հանդերձ մենք թույլ չենք տալու, որ անցյալի խնդիրները մնան ժողովրդի գլխին թափված»,-ասաց Ուրիխանյանը:
Պատգամավորի պնդմամբ' այս շարժումը բոլոր խնդիրներին լուծումներ տալու է ոչ բռնի, թավշյա, հանդուրժողական մթնոլորտում: