«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին շնորհավորել է իր թիմակիցներին Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու կապակցությամբ՝ նշելով, որ կատալոնացիները ձեռք բերածով չեն բավարարվելու:

«Պրիմերայի հաղթողի տիտղոսը յուրահատուկ է՝ այն միշտ բաժին է ընկնում լավագույններին: Սակայն մեր թիմն անհավանական է և այս տարի ավելին է ցանկանում: Առա՛ջ «Բարսելոնա»,- արգենտինացին գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեղադրել լուսանկար:

Նշենք, որ մայիսի 30-ին «կապտանռնագույնները» Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կպայքարեն Իսպանիայի գավաթի համար, իսկ հունիսի 6-ին «Յուվենտուսի» հետ կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Барселона» в раздевалке празднует чемпионство