
armsport.amՄադրիդի «Ռեալն», ըստ ամենայնի, վերջնականապես կբաժանվի դարպասապահ Իկեր Կասիլյասից, հայտնում է «Մարկա» պարբերականը:
Ակումբի ղեկավարությունը վերջերս հանդիպել է 32-ամյա ֆուտբոլիստի հետ, և կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ' Կասիլյասի թիմում մնալու հարցում: «Արքայական ակումբի» ավագը ցանկացել է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ, բայց «Ռեալի» հիմնական դարպասապահը շարունակելու է մնալ Դիեգո Լոպեսը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը մասնակցում է միայն Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի Գավաթի խաղարկության հանդիպումներին: