Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պայմանավորվել է ֆուտբոլիստների հետ աշխատավարձերը 10% -ով կրճատելու մասին, հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ «Ռեալը» կատարում է իր ֆինանսական պարտավորությունները խաղացողների նկատմամբ և վճարել է աշխատավարձերի առաջին մասը: Բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով ակումբի եկամուտների նվազման ֆոնին վճարված գումարը 10% -ով ցածր է։ Աղբյուրի համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» ձեռք չի բերելու նոր ֆուտբոլիստներ: Մադրիդյան թիմում նոր խաղացողներ կհայտնվեն միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը հեռանա ներկայիս կազմից: