Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը մտադիր է փետրվարին կրճատել իր աշխատակիցների 25 տոկոսին, իսկ մնացածների աշխատավարձը կրճատել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը «Վեդոմոստի» թերթին ասել է, որ դրա պատճառը ֆինանսավորման կրճատումն է եւ տնտեսական ճգնաժամը: Ներկայում ՏԱՍՍ-ում աշխատում է 1700 մարդ:

 

Ինչպես հաղորդվում է, աշխատավարձի ֆոնդը նվազեցվելու է 20 տոկոսով:

 

Միխայլովը նշել է, որ նորությունների արտադրությունը թանկ է նստում, դրանցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է 3 հազար ռուբլու: Գլխավոր տնօրենն ասել է, որ ավելի վաղ գործակալությունը աշխատակիցների աշխատավարձի համար ծախսում էր բյուջեի 80 տոկոսը, ճգնաժամի պայմաններում այդ ցուցանիշը հասել է 100 տոկոսի:

 

Նա հավելել է, որ առաջիկայում կվերացվեն կամ կվերակառուցվեն գործակալության մի քանի ստորաբաժանումներ:

 

ՏԱՍՍ-ի նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Մաքսիմ Ֆիլիմոնովը՝ ՌԻԱ Նովոստի գործակալության նախկին ղեկավարներից մեկը, որը եւ հայտնել է այս տեղեկատվությունը: