Կրեմլի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կկրճատվեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս որոշման մասին փետրվարի 27-ին ՌԴ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Խորհրդակցո ւթյան օրակարգի համատեքստից դուրս Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին իրազեկել Է նախագահի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու՝ իր ընդունած որոշման մասին»,- ասել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Փետրվարի 27-ի խորհրդակցությունում քննարկվել Է Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը՝ Դոնբասում հակամարտության մասնակիցների կողմից ծանր սպառազինությունների հետքաշման գործընթացի առումով, ինչպես նաեւ մի շարք հրատապ սոցիալ-տնտեսական հարցեր, հավելել Է նա:

 

Ռոսստատի տվյալներով՝ 2014 թվականի հունվար – սեպտեմբերին նախագահի վարչակազմում աշխատավարձը միջին հաշվով կազմել Է 216,411 հազար ռուբլի:

 

Ավելի վաղ աշխատավարձերի կրճատման հարց Է դրվել նաեւ խորհրդարանում: Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը պալատի խմբակցություններին խնդրել Է քննարկել պատգամավորների աշխատավարձերի կրճատման հնարավորության հարցը, այս նախաձեռնությունը պաշտպանել են բոլոր չորս խմբակցությունները: Նառիշկինին պաշտպանել Է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որն առաջարկել Է սենատորների աշխատավարձը կրճատել 10 տոկոսով: