Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի գագաթնակետը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական տնտեսությունը հիմնականում հաղթահարել է ճգնաժամը։ Ամեն դեպքում՝ ճգնաժամի գագաթնակետը: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից նկատվում են գործնական ակտիվության կայունության նշաններ»,- հայտնել է Պուտինը:

 

Պուտինը նշել է, որ ճգնաժամից դուրս գալու հին կանխատեսումները կառուցվում էին՝ ելնելով նրանից, որ նավթի 1 բարելն արժենալու է 100 դոլար, սակայն նավթի ներկայիս գնի դեպքում էլ ճգնաժամի գագաթնակետը հաղթահարված է: Պուտինը հավելել է, որ նկատվել է արդյունաբերական արտադրության փոքր աճ, բարելավվում է աշխատաշուկայում: