Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի անհնարինության մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Առանց ձեր ծառայությունների արդյունավետ աշխատանքի մեր երկրները չեն կարող զարգանալ: Եվ արդյունավետ պայքարել կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ միայնակ նույնպես այսօր ոչ ոք չի կարող: Դրա համար եք հավաքվում, քննարկում խնդիրները, փնտրում լուծումներ, համակարգում աշխատանքը, անխոս, դա շատ կարևոր է», - ասել է Պուտինը:
Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: