Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանության եկած ձեռնարկատերերը պետք է ամբողջությամբ հրաժարվեն իրենց բիզնեսից, իսկ նրանք, ովքեր իշխանական կառույցներից անցնում են ձեռնարկատերերի շարքերը, չպետք է ստեղծեն «ապահովության օդանավակայաններ», գրում է Interfax.ru-ն:

 

 

«Կարևոր է, որ երբ բիզնեսից հեռանում են, դրանով անձնական բիզնեսն ավարտվի: Դա հեշտ բան չէ իրականում. ձևականորեն ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան են գրանցում, իսկ փաստացիորեն բիզնեսի ղեկավարությունը շարունակվում է, իսկ դա նշանակում է` տեղի է ունենում նաև ծառայողական դիրքի օգտագործում»,- հայտարարել է Պուտինը:

 

 

ՌԴ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել հասարակության շահերը նման բաներից պաշտպանելու համար: