Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ կապի» եթերի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն ավարտել է հակաճգնաժամային ծրագրի աշխատանքը:

 

«Մի փոքր ուղղում կկատարեմ. կառավարությունն ավարտել է հակաճգնաժամային ծրագրի աշխատանքը: Այժմ նրա խնդիրն է կյանքի կոչել այն»,- ասել է պետության ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ավելի արագ աշխատի հակաճգնաժամային ծրագրի վրա: