Մի քանի ամիս տեւած լարված բանակցություններրի արդյունքում' Իրաքի իշխանություններին հաջողվել է պայմանավորվել իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ քրդական տարածքի նավթն ու նավթամթերքները Թուրքիայի տարածքով արտահանելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին:
Գործակալությանը տված հարցազրույցում Իրաքի ֆինանսների նախարար Խոշյար Զեբարին հայտարարել է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Քիրքուկից օրական պետք է 300 հազար բարել նավթ արտահանվի, եւ եւս 250 հազար բարել նավթ իրաքյան Քրդստանից:
Թուրքիան ավելի վաղ, շրջանցելով Բաղդադի կենտրոնական կառավարությանը, Էրբիլի հետ պայմանագրեր էր ստորագրել քրդական նավթ ձեռք բերելու եւ իր տարածքով արտահանելու մասին, ինչը մեծ լարվածություն էր ստեղծել Իրաքի իշխանությունների եւ Անկարայի միջեւ: