Թուրքիան թևակոխում է ավերիչ երկրաշարժերի շրջան։ Այս մասին Hürriyet թերթին ասել է թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։

«Ես չեմ կատակում։ Մենք թևակոխում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ ուժեղ երկրաշարժեր կսկսեն տեղի ունենալ», - մեջբերում է հրատարակությունը Գյորյուրին։

Սեյսմոլոգը հիշեցրել է Ստամբուլում վտանգավոր ցնցումների մեծ հավանականության մասին և խորհուրդ է տվել լուրջ աշխատանքներ սկսել այս ուղղությամբ։ Գյորյուրն ընդգծել է, որ բազմամիլիոնանոց քաղաքը դեռ պատրաստ չէ աղետին։

Օգոստոսի 9-ին մեկ այլ հայտնի սեյսմոլոգ Ջելալ Շենգերը Ստամբուլի համար աղետալի հետևանքներ էր կանխատեսել նոր երկրաշարժի դեպքում։ Նրա խոսքով, ցնցումները կարող են ավերել 60-70 հազար շենք, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները մեծ դժվարությունների կբախվեն փրկարարական աշխատանքներում։