Արքայական ակումբը պաշտոնական կայքում հայտարարել է Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքը հետ գնելու որոշման մասին:
«Ռեալը» «Յուվենտուսին» հայտնել է Ալվարո Մորատայի տրանսֆերը հետ գնելու որոշման մասին, ով թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ցանկությամբ թիմի հիմնական կազմին կմիանա միջմրցաշրջանային հատվածում», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մորատան մադրիդյան թիմից Թուրին էր տեղափոխվել 2014թ.: Մադրիդցիները ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունք ունեին 30 մլն եվրոյի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում Մորատան 47 խաղում դարձել է 12 գոլի, 12 արդյունավետ փոխանցման հեղինակ: