Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարեց Մարիո Գյոտցեի տրանսֆերային իրավունքը «Բավարիայից» ձեռք բերելու գործարքի ավարտի մասին:

Գյոտցեն Մյունխեն էր տեղափոխվել Դորտմունդից 2013թ.' 37 մլն եվրոյի դիմաց:

Այսօր Տուխելի թիմը պաշտոնական կայքում հայտարարեց 24-ամյա ֆուտբոլիստի վերադառնալու մասին: Կողմերը համաձայնության են եկել 4 տարվա պայմանագիր կնքելու հարցի շուրջ, որը կստորագրվի ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց հետո:

Գործարքի ֆինանսական կողմի մասին ոչինչ չի հրապարակվել, սակայն գերմանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ մյունխենցիներին վճարվել է 23-26 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Մարիո Գյոտցեն մասնակցել է Բունդեսլիգայի 14 խաղի, հեղինակել է երեք գոլ և կատերել հինգ արդյունավետ փոխանցում: