Կասիլյասն արժանի չէր «Ռեալը» նման կերպ լքելուն: Այս մասին ասել է կատալոնյան «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը՝ խոսելով «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասի՝ թիմից հեռանալու մասին:
«Ավարտված մրցաշրջանում Կասիլյասը շատ խաղեր է փրկել: Նա իր պարտականությունները շատ լավ էր կատարում, իսկ դժվարին պահերին միշտ կար: Կարծում ես, որ չես խաղա և հեռանում ես: Կասիլյասը, սակայն, արժանի չէր «Ռեալը» նման կերպ լքելուն: Հասկանում եմ, որ նրան ստիպեցին հեռանալ թիմից, որի հետ շատ տիտղոսներ է նվաճել: Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է հեռացնել դարպասահին, ով այդքան մեծ դեր ունի թիմում: Մադրիդցիները կփոշմանեն իրենց որոշման համար, քանի որ նույնիսկ երիտասարդ Դավիդ Դե Խեան ունակ չէ միանգամից այդքան խնդիր լուծելու: Կասիլյասը թիմին պետք կգար որպես ուսուցիչ»,- Կրոյֆի խոսքը մեջբերում է Cope-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը «Պորտուի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ: