«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան տեղափոխվեց ՊՍԺ: Այս մասին հայտարարում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Դի Մարիան ՊՍԺ-ի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ֆրանսիական կողմին արժեցել է 63 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Դի Մարիան «Յունայթեդ» էր տեղափոխվել «Ռեալից»` անցյալ ամառ:

Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 27 խաղում Դի Մարիան հեղինակել է 3 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:

«ПСЖ» объявил о трансфере Ди Марии