Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը պաշտոնապես պայմանագիր է կնքել Մարսելի «Օլիմպիկի» հետ. տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
«Գաել Անդոնյանն ակումբի հետ ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը»,- գրում է կայքը:
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Գաել Անդոնյանն իր ուրախությունն է հայտնել գլխավոր թիմ տեղափոխվելու համար, ինչպես նաև խոսել իր հավակնությունների մասին:
Անդոնյանը նախկինում հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմում:
Հիշեցնենք՝ Անդոնյանի և Մարսելի թիմի միջև առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելու տեղեկությունն ավելի վաղ հայտնել էր ֆուտբոլիստի գործակալը: