Հայաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց Մարսելի «Օլիմպիկի» հետ:

Պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամկետով, այս մասին տեղեկացնում է  ֆուտբոլիստի գործակալ Ժան-Մարի Կանտոնան` թվիթերյան իր միկրոբլոգում: