ffa.am Ինչպես գիտենք, 2015 թ. դեկտեմբերին կայացած քվերակության արդյունքներով Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով նաև արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելլին, ովքեր արժանացել էին համապատասխանաբար «Արծաթե գնդակ» և «Բրոնզե գնդակ» մրցանակներին: Մինչ օրս ֆուտբոլիստները հնարավորություն չէին ունեցել լինել Հայաստանում և ստանալ իրենց մրցանակները: Այսօր Գաել Անդոնյանին և Մարկոս Պիզելլիին շնորհվեցին իրենց մրցանակները, ինչպես նաև ՀՖՖ պատվոգրերն ու դրամական պարգևները:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը կլինի հրաժեշտի խաղ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար:
Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: