Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի Մարսելի «Օլիմպիկի» հետ:
Ինչպես տեղեկացնում է lesechos.fr-ը, Մարսելի թիմն առաջիկայում պայմանագիր կկնքի երեք ֆուտբոլիստի հետ՝ Բիլ Տուիլոմայի, Ստեֆան Սպարանյայի և Գաել Անդոնյանի հետ:
Հիշեցնենք, որ Անդոնյանը ֆրանսիական ակումբի երիտասարդական թիմի ավագն է: