Մարսելի «Օլիմպիկը» «Ֆեներբահչեի» հետ ընկերական խաղում հայտավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանին:

Ինչպես տեղեկացնում է Մարսելի ակումբի պաշտոնական կայքը հայտավորված 23 ֆուտբոլիստների թվում է նաև Անդոնյանը:

Նշենք, որ «Ֆեներբահչե»-«Օլիմպիկ» հանդիպումը տեղի կունենա այսօր: