Մախաչկալայի «Անժին» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը պայմանագիր կկնքեն:
Այս մասին Р-Спорт-ին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Նարվիկ Սիրխաևը:
«Մեզ է միացել Կառլեն Մկրտչյանը, սակայն նա դեռ չի մարզվում հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով: Նրա հետ առաջիկայում պայմանագիր կկնքենք», -ասել է Սիրխաևը:
Նշենք, որ մրցաշրջանի արդյունքում Մախաչկալայի թիմը վերադարձել է Ռուսաստանի առաջնություն: