Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը փորձաշրջան է անցնում Ղազախստանի առաջնության նորեկ «Ալթայ»-ի կազմում:

Հայ կիսապաշտպանը այս առաջնությունում խաղալու փորձ ունի: Նա 2015 թվականին եղել է «Տոբոլ»-ի ֆուտբոլիստ, երբ այն մարզում էր Վարդան Մինասյանը: