ffa.amՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը լքել է «Մետալուրգը»:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Կառլեն Մկրտչյանը, ով այլևս չի հանդիսանում Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ, այս պահին մարզվում է Երևանի «Փյունիկում»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում մարզական հավաքին մասնակցելու հրավեր է ստացել: Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին: