Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերադարձել է «Անժի»: Այս մասին տեղեկացնում է Մախաչկալայի թիմի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը հրավիրվել էր ազգային հավաքական Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը մասնացելու: Սակայն վնասվածքի հետ կապված խնդիրների պատճառով՝ չի մասնակցի խաղին:
«Մեջքի շրջանում ունեցած ցավերի պատճառով՝ չեմ մարզվել մոտ մեկ ամիս: Այսօր «Անժիում» երկար ժամանակահատվածում առաջին անգամ դուրս եկա լիարժեք մարզման: Հիմա մարզավիճակս հեռու է կատարյալից և ներկայիս վիճակով հավաքականին դժվար թե կարողանայի օգնել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: