Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աթլետ Երվանդ Մկրտչյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում'թարմացնելով Հայաստանի ռեկորդը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Փարիզի Stade de France մարզադաշտում, որտեղ ընթանում են աթլետիկայի մրցաշարերը, օգոստոսի 7-ին կայացավ նաև տղամարդկանց 800 մետր վազքի որակավորման մրցաշարը:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար Երվանդ Մկրտչյանը 800 մետր տարածությունը հաղթահարեց 1:49.91 արդյունքով: Այս արդյունքը Հայաստանի նոր ռեկորդ է:
Ընդհանուր պայքարում Մկրտչյանը միայն 51-րդ հորիզոնականում է: