ffa.amՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը: Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցում էին 22-ը: Արտյոմ Սիմոնյանը բաց թողեց մարզումը, որովհետև այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էր Լատվիայի երիտասարդական հավաքականի դեմ հանդիպմանը: Կառլեն Մկրտչյանը նույնպես չմասնակցեց մարզմանը: Մեր կիսապաշտպանը վնասվածք ունի, որի պատճառով բաց կթողնի նաև Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումը: Թեթև նախավարժանքից և վարժություններից հետո հավաքականն անցկացրեց նաև երկկողմանի խաղ;