Սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունենալու Շախմատի համաշխարհային օլիմպիադան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նշեց, որ Հայաստանի շախմատի հավաքականը չի մեկնի Բաքու և չի մասնակցի Շախմատի համաշխարհային օլիմպիադային:
Սմբատ Լպուտյանի խոսքով՝ որոշումը կայացվել է ֆեդերացիայում տեղի ունեցած քննարկման արդյունքում: