ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսեն Իլյումժինովը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը կմասնակի 2016 թվականին Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիդային և մասնավորապես նշել է.
«Մի քանի անգամ հանդիպել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել իր դիրքորոշման համար: Սարգսյանը նպաստեց, որ Հայաստանի 4 շախմատիստ և այլ երկրներ ներկայացնող հայազգի երկու շախմատիստ մասնակցեն Ադրբեջանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարի բացմանը խոսեցի Լևոն Արոնյանի և այլ շախմատիստների հետ: Կարծում եմ, որ հաջորդ տարի Հայատսանի հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային և պատվով ելույթ կունենա»,- Իլյումժինովի խոսքերն է մեջբերել Р-Спорт-ը: