Շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Մկրտչյանը և Գալոյանը:

Կուրսովան ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց:

Մյուս խաղերն ավարտվեցին հետևյալ հաշիվներով.

Հնդկաստան - Ռուսաստան 2,5-1,5

Եգիպտոս - Չինաստան 0-4

Ղազախստան - Վրաստան 1-3

Ուկրաինա - ԱՄՆ 3-1