Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ կանանց շախմատի Հայաստանի 72-րդ առաջնության 6-րդ տուրը:
Այս տուրում միակ հաղթանակը տոնեց Նարե Առաքելյանը: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 5-ակամ միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարները Աննա Սարգսյանը և Մարիա Կուրսովան են: 3,5-ական միավոր ունեն Լիլիթ Գալոյանը և Նարե Առաքելյանը: