Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացել են մեկնարկային տուրի հանդիպումները:

 

Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթել է Սուսաննա Գաբոյանին, Մարիամ Ավետիսյանը' Սիրանուշ Ղուկասյանին, Արփինե Գրիգորյանը' Նարինե Գասպարյանին, Աննա Հայրապետյանը' Նարե Առաքելյանին: Միակ պարտիան, որտեղ խաղաղ արդյունք է գրանցվել, միմյանց հետ խաղացել են Արմինե Բաբայանը և Աննա Սարգսյանը:

 

Երկրորդ տուրի պարտիաները կկայանան հունվարի 13-ին: