armnoc.am Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ առաջնությունը:

Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը զիջեց Հովիկ Հայրապետյանին, Արման Փաշիկյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին: Տիգրան Պետրոսյանը պարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանին, Արման Միքայելյանը՝ Զավեն Անդրիասյանին, իսկ Նորայր Թորոսյանը՝ Հովհաննես Գաբուզյանին: Ոչ-ոքի ավարտվեց Լևոն Բաբուջյան-Մանուել Պետրոսյան պարտիան:

Առաջնության հաջորդ տուրում միմյանց դեմ կմրցեն՝ Հովիկ Հայրապետյան-Տիգրան Պետրոսյան, Արման Փաշիկյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, Նորայր Թորոսյան-Լևոն Բաբուջյան, Արման Միքայելյան-Հովհաննես Գաբուզյան, Կարեն Գրիգորյան- Զավեն Անդրիասյան զույգերը:

Կանանց առաջնության նախորդ տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղացի Աննա Հայրապետյանը հետ: Միավորը կիսեցին նաև Մանե Ադամյան-Աննա Սարգսյան զույգը: Արփինե Գրիգորյանը հաղթեց Սիրանուշ Ղուկասյանին, Նարինե Գասպարյանը՝ Սոնա Ասատրյանին, իսկ Մարիա Գևորգյանը՝ Արմինե Բաբայանին:

2-րդ տուրում կմրցեն՝ Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան, Արմինե Բաբայան-Աննա Հայրապետյան, Նարինե Գասպարյան-Մարիա Գևորգյան, Աննա Սարգսյան-Սոնա Ասատրյան և Արփինե Գրիգորյան-Մանե Ադամյան զույգերը: