armnoc.am Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին, իսկ տղամարդկանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում միավորը կիսեցին Սամվել Տեր-Սահակյան-Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյան-Զավեն Անդրիասյանը զույգերը: Իրենց մրցակիցներին գերազանցեցին Արման Փաշիկյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Զավեն Անդրիասյանը, ով ունի 6 միավոր: 5,5 միավոր ունեն Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց առաջնության նախավերջին տուրում առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց Աննա Հայրապետյանի հետ, միավորը կիսեցին նաև Սիրանուշ Ղուկասյան-Աննա Սարգսյան զույգը: Հաղթանակներ տոնեցին Արփինե Գրիգորյանը, Արմինե Բաբայանը և Սուսաննա Գաբոյանը:

Առաջատարը 7,5 միավորով Մարիա Գևորգյանն է: 6-ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Աննա Հայրապետյանը: