Այսօր մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:
Մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» 3:1 հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկի» նկատմամբ:
Գյումրիի թիմի կազմում դուբլ ձևակերպեց Վիուլեն Այվազյան (21', 45'), մեկ անգամ էլ աչքի ընկավ Արամ Մուրադյանը
«Փյունիկի» գոլը 61-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից հեղինակեց Դավիթ Մանոյանը:
Օրվա մյուս խաղում «Բանանցը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»: Միակ գոլը 56-րդ րոպեին հեղինակեց Լաերսիոն:
Լուսանկարը' «Փյունիկի» ֆեյսբուքյան էջից