Վրաստանի Չաքվի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի մասնակիցներից Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները: Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակ են տոնել, իսկ Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը պարտվել են: