Կոսովոյում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այսօր տեղի ունեցած 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր Սահակյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ տոնեցին:

Ոչ-ոքի խաղացին Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Զավեն Անդրիասյանը: