Վրաստանի Չաքվի քաղաքում ավարտվեց Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը, Աննա Հայրապետյանը, Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Գալոյանը ոչ ոքի խաղացին, Մկրտչյան Լիլիթը և Կուրսովա Մարիան հաղթանակ տոնեցին:
11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ Դանիելյանը կիսեց 4-9-րդ հորիզոնակաները:
Հայաստանի մյուս շախմատիստուհիները գրավեցին հետևյալ տեղերը.
17. Լիլիթ Մկրտչյան
27.Լիլիթ Գալոյան
28.Մարիա Կուրսովա
56. Մարիա Գեւորգյան
64.Աննա Հայրապետյան
74. ՍուսաննաԳաբոյան
89. Սիրանուշ Ղուկասյան