Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի են ունեցել 8-րդ տուրի պարտիաները: Հայատանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակ են տոնել:

Մանուել Պետրոսյանը միավոր է կիսել, իսկ Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը պարտվել են: