Կոսովոյում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այսօր տեղի ունեցած 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին:

Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր Սահակյանը հաղթանակ տոնեցին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց: